կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-03 17:04

Ռուսաստանում հայտանաբերվել են նոյեմբերի 25-ից ի վեր մեկ օրում կորոնավիրուսով վարակման նվազագույն թվով դեպքեր

Ռուսաստանում հայտանաբերվել են նոյեմբերի 25-ից ի վեր մեկ օրում կորոնավիրուսով վարակման նվազագույն թվով դեպքեր

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 24 150-ով, սա նոյեմբերի 25-ից ի վեր նոր դեպքերի նվազագույն թիվն է: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 236 787-ի, կիրակի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շտաբի տեղեկություններով՝ համեմատական արտահայտությամբ աճը 0,8 տոկոսից չի անցնում: Մեկ օրում աճի ամենացածր տեմպը գրանցվել է Տիվայի Հանրապետությունում, Նենեցական Ինքնավար կազմավորումում (0,1 տոկոս), Հրեական Ինքնավար կազմավորումում (0,4 տոկոս): 

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 504-ով՝ ընդդեմ մեկ օր առաջվա 447-ի: Ինֆեկցիայի հետեւանքով ընդհանուր մահացել է 58 506 պացիենտ:

Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 19 847-ով՝ հասնելով մինչեւ 2 618 882-ի: