Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա: Այս մասին տեղեկացնում ենք ՌԴ ՊՆ-ից։
Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա»:
Ականազերծումն իրականացնելու համար խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան -6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում:
Հայտնաբերված իրերն ու չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած պոլիգոնում, իսկ նրանք, որոնք չեն կարող տարհանվել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր անհրաժեշտ կանոնները։