կարևոր
1633 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-03 11:48

ՍԴ ճգնաժամի լուծումից հետո երջանի՞կ են արդյոք հայերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տարվա ընթացքում երկիրը ներսից շարունակում էր ջլատվել, մասնատվել, թշնամացվել: Եռասյուն իշխանական համակարգում ընթացած գործընթացներն էլ այդ ամենով էին լեցուն: Այդ սյուներից մեկին էր գործը հասել՝ դատական իշխանությանը:

Դրա նախերգանքը դեռ 2019-ին էր, իսկ 2020-ին գործադիր ու օրենսդիր իշխանությունը հարված է հասցրել դատարանների վերին օղակին՝ Սահմանադրական դատարանին:

Դա մի, յուրահատուկ, տեղ-տեղ զավեշտներով լի պատմություն է, որին դեռ երկար ժամանակ անդրադարձեր կլինեն:

Անահիտ Հովհաննիսյանն է մի քանի րոպեում այդ ամենը մեզ հիշեցնում: