կարևոր
2389 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-02 18:28

Սիրիայում պայթյուն է որոտացել․ կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայում պայթյուն է որոտացել․ կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաս ալ-Այն քաղաքի շուկայում, ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով սիրական ԶԼՄ-ներին։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռաս ալ-Այնը թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին են:

Ավելի վաղ Սիրիայի նույն՝ Հասեկե նահանգում, ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում, ինչի հետևանքով 20 մարդ էր վիրավորվել: