կարևոր
1678 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-02 12:04

Այսօր հունվարի 2-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունվարի 2-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հունվարի 2, տարվա 2-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 363 (նահանջ տարիներին՝ 364) օր։

  • 1492՝ Գրանադայի գրավումով ավարտվեց Ռեկոնկիստան՝ պիրենեյան քրիստոնյաների` մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթաց։
  • 1757՝ Միացյալ Թագավորությունը գրավեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքը։
  • 1788՝ Ջորջիան դարձավ ԱՄՆ-ի 4-րդ նահանգը։ 1826՝ մահացել է Հովակիմ Լազարյանը, հայ գրող, հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ, եղբոր՝ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն 1815 թվականին Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը (ծն. 1743 թ.)։
  • 1843՝ առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան։
  • 1920՝ ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը։
  • 1959՝ ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանքը` «Լունա-1»։
  • 1976՝ մահացել է Վերներ Հայզենբերգը, գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից (ծն. 1901 թ.)։
  • 1976՝ ծնվել է իսպանացի դերասանուհի Պաս Վեգան, խաղացել է Մեծ Եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմում, մարմնավորելով Նունիկի դերը։
  • 1998՝ Ռուսաստանում շրջանառության մեջ մտավ նոր ռուսական ռուբլին։