Երկիր Մեդիան միշտ էլ, նախորդ տարիներին էլ իր տոնական երեկոների ընթացքում մշտապես եղել է հայ զինվորի, սպայի ու գեներալի կողքին, Արցախում:
Տարբեր տարիներին նկարահանած ուրախ ամանորյա տոնական հաղորդումների ընթացքում առաջնային տեղում եղել է հայ զինվորը, մարտական հենակետն ու զորամասը, Արցախ աշխարհի տարբեր հատվածներ, որոնք ցավոք այսօր արդեն դավաճանության արդյունքում կորսված են:
Իհարկե, դժվար է այսօր վերհիշել այդ օրերը, բայց մեկ տեսանյութում ամփոփել ենք Երկիր մեդիայի կատարած աշխատանքն ու այն տրամադրությունները որոնք ունեցել ենք մեր ազատագրած հայրենիքում, որն այս տարի կրկին խլվել է մեզանից:
Երկիր մեդիայի եթերում 2021 թվականին լինելու են մեր հերոսները, անուն առ անուն հիշելու ենք բոլորին:
Մանրամասները՝ տեսանյութում: