20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
2021թ. հունվարի 1֊ին Արցախում ծնվել է 5 երեխա։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:
Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնված երեխաներից 4-ը լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։
«Նորածիններից 3-ը արական սեռի են, 2-ը՝ իգական։ Ծննդկանների եւ նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին եւ ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատեւման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում: