Հունվարի 1-ին` ժամը 12:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսակովի փողոցի տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։18-ին, մարել՝ 12։24-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: