«Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»:
Գարեգին Նժդեհ
Այսօր՝ հունվարի 1-ին Լեռնահայաստանի վարչապետ, սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։
Գարեգին Նժդեհը (իսկական ազգանունը՝ Տեր-Հարությունյան, Նժդեհ ծածկանվան առաջին գրավոր հիշատակությունը 1906 թ-ի սեպտեմբերի 27-ից է) սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում: 1907 թ-ին ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը:
1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ: 1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունն1երի կողմից։
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո,1918 թվականի վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։
1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռացել է Բուլղարիա։
1909 թ-ին ցարական ոստիկանությունը ձերբակալել է նրան (զենք տեղափոխելու համար), 1912 թ-ին ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:
Մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912–13 թթ.). Անդրանիկի հետ կազմավորել է հայկական կամավորական վաշտ (271 զինվոր) և բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում կռվել թուրքերի դեմ. պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ, 1916 թ-ին՝ կամավորական գնդերը ցրելուց հետո, անցել է Ալեքսանդրապոլ: 1918 թ-ին հեծյալների հարյուրյակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24–28-ը): Հայաստանի Հանրապետության (1918–20 թթ.) հռչակման առաջին օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով:
1919 թ-ի հոկտեմբերից Զանգեզուրի (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզի տարածքը) զինված ուժերի հրամանատարն էր, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն են ցույց տվել թուրք-թաթարական զորքերին:
1920 թ-ի հուլիսին 11-րդ Կարմիր բանակի դեմ Նժդեհն իր փոքրաթիվ ուժերով մի քանի շաբաթ անհավասար մարտեր է մղել Կապանի պաշտպանության համար:
1920 թ-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի (ապրիլի 28-ից՝ խորհրդային) միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը: Սակայն Զանգեզուրի ժողովուրդը՝ Նժդեհի գլխավորությամբ, չի ճանաչել այդ համաձայնագիրը: 1920 թ-ի սեպտեմբեր-նոյեմբերին Նժդեհն ազատագրել է Կապանը, Սիսիանը և Գորիսը:
Դեկտեմբերի 25-ին հռչակվել է Սյունիքի ինքնավարությունը, Նժդեհն ընտրվել է Սյունյաց սպարապետ: 1921 թ-ի ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարն Ինքնավար Սյունիքը հռչակել է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, Նժդեհն ընտրվել է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար:
1921 թ-ի հուլիսի կեսերին, Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Նժդեհը փոքր զորախմբով անցել է Իրան, 1922 թ-ին մեկնել Սոֆիա: 1932–34 թթ-ին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը:
Կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թվականի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվել է։ Նրան տեղափոխել են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկել Լյուբյանկա բանտում։ 1946 թվականի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկել են Երևան, ուր դատաքննությունը ավարտվել է 1948 թվականին. Նժդեհը դատապարտվել է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թվականից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։
1948 թ-ին տեղափոխել են Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ և վախճանվել է (դեկտեմբերի 21-ին) ու թաղվել բանտին կից գերեզմանատանը:
1983 թ-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001 թ-ին կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987 թ-ին՝ Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005 թ-ի ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:
1948-1952 թվականներին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամռանը՝ Երևանի բանտում։ Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխել են Վլադիմիր, ուր և նա մահացել է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։