ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքըան իր էջում գրառում է կատարել և նշել, որ անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակել են չարաբաստիկ 2020 թվականը։
Բեգլարյանը հայտնել է, որ Արցախում 2021 թվական են մուտք գործել Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին:
«Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ է տալիս սրտիս ու հոգուս տարողունակությունն ու ամրությունը, այդչափ կիսում եմ բոլորիդ կսկիծն ու բերկրանքը, սակայն դրանից առավել լցված եմ հավատով, հույսով ու վճռականությամբ, որ ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով, մեր միասնական ջանքով ու քրտինքով»,- գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը և նոր տարում մաղթել խաղաղություն, ամրություն ու միայն բերկրանքի արցունքներ։