կարևոր
1209 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-01 15:21

Հրշեջ-փրկարարները մարել են հյուրատանը բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են հյուրատանը բռնկված հրդեհը

Հունվարի 1-ին` ժամը 05։38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է հյուրատուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։27-ին, մարել՝ 06։40-ին։ Այրվել է Կամոյի փողոցում գտնվող հյուրատան շոգեբաղնիքի փայտյա երեսպատումը (30 քմ):