կարևոր
2904 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-01 11:08

Վազգեն Մանուկյանը կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը տիկնոջ հետ կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։

Շնորհավորելով նոր տարին՝ Մանուկյանը ակտիվիստների հետ խոսել է ապագայի անելիքներից, մաղթել, որ համախմբվելով կարողանանք ոտքի կանգնել, կերտել Հայաստանի հզոր ու արժանապատիվ ապագան։