Հունվարի 1, տարվա 1-ին օրն է:
Տարվա ավարտին մնում է 364 (նահանջ տարիներին՝ 365) օր։
- 1502 - Ռիո դե Ժանեյրոյի ներկայիս տարածքում առաջին անգամ հայտնաբերվեց Բրազիլիան պորտուգալացիների կողմից։
- 1801 - Իռլանդիան և Մեծ Բրիտանիան միավորվեցին՝ ստեղծելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն։
- 1804 - Ֆրանսիական իշխանությունը ավարտվեց Հայիթիում։ Այն դարձավ առաջին սևամորթ անկախ երկիրը և երկրորդ անկախ երկիրը Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ-ից հետո։
- 1942 - ՄԱԿ-ի հռչակագիրը ընդունվեց 26 երկրների կողմից։
- 1956 - Սուդանը անկախացավ։
- 1993 - Չեխոսլովակիան բաժանվեց երկու երկրի՝ Չեխիայի և Սլովակիայի։
- 1999 - Եվրո դրամական արժույթը ընդունվեց։
- 2011 - Էստոնիան պաշտոնապես ընդունել է եվրոն որպես դրամական միավոր և դարձել է Եվրագոտու 17-րդ անդամը։