կարևոր
430 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-31 15:48

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2020թ.-ի միջանկյալ հաշվետվություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2020թ.-ի միջանկյալ հաշվետվություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, դեկտեմբերի 31-ին եզրափակելով տարին՝ միջանկյալ հաշվետվություն է ներկայացնում 2020 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ։ Վերջնական հաշվետվությունը կներկայացվի եկող տարվա առաջին եռամսյակում։

Այսպես, համաձայն Հիմնադրամի տնօրենի միջանկյալ հաշվետվության՝ 2020 թվականի ընթացքում որոշում է կայացվել 768 դեպքերի մասով, որոնցից 27-ը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը, 741-ը` պատերազմի հետևանքով: Դեկտեմբերի 30-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է 1,159 հատուցում: 

Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված հիմնադրամը ֆինանսական հատուցումներ է տրամադրում պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ձեռք բերած զինծառայողներին, ինչպես նաեւ զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։

Միջանկյալ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ Հիմնադրամի կայքում: