05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են․
«Սիրելի հայրենակիցներ, բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում:
Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց երկնքի տակ, բարձր ծառերից, շենքերից, էլեկտրահաղորդման գծերից և այլ օբյեկտներից առնվազն 50 մետր հեռավորության վրա և պետք է հաշվի առնել քամու ուղղությունը:
Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ: Ամենահարմար վայրերը քաղաքային հրապարակներն են ու մարզական խաղադաշտերը:
Ուժեղ քամին կարող է խոչընդոտել գործընթացին: Պետք է օդապարուկը գործարկելուց հետո այն հեռանա տներից և շենքերից ՝ հավանական հրդեհներից խուսափելու համար:
Օդապարուկները պետք է պահել ուղիղ:
Մեկ օդապարուկ դեպի երկինք արձակելու համար անհրաժեշտ է երկու հոգի՝ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած»: