12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 33-ամյա Հակոբ Կարապետյանի վարած Mercedes Benz S 550 մակնիշի CC 001 OO և Վաղարշապատ քաղաքի բնակիչ Ստեփան Ղազարյանի վարած NIssan մակնիշի M 568 OE 178 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Բախման հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և տապալել ճանապարհին տեղադրված լուսավորման համար նախատեսված 3 էլեկտրասյուներ։