կարևոր
1350 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-30 22:46

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 82 միլիոն 477 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 82 միլիոն 477 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 82 միլիոն 477 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 800 հազարից: Ապաքինվել է ավելի քան 58 միլիոն 504 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 19 մլն 979 հազար 169 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 346 հազար 603 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 251 հազար 594-ի, մահերինը՝ 148 հազար 503-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 564 հազար 117 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 192 հազար 716: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 3 մլն 131 հազար 550 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 26 հազար 513 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 56 հազար 426 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 574 հազար 41, մահերինը՝ 64 հազար 78:

Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 218 հազար 753 վարակվածության ընդհանուր, 55 հազար 95 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 225 հազար 893-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2481 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 81-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 87 հազար 27 է, որից ապաքինվել է 82 հազար 37-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը: