կարևոր
1943 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-30 23:40

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է Ամանորի օրերին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է Ամանորի օրերին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»,– ասված է ՃՈ տարածած հաղորդագրությունում: