Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, տեղեկացնում է ՀՀԿ Գործադիր մարմինը։
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին եւ Արցախին սպառնացող նոր մարտահրավերների եւ շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։
Ընդգծվել է, որ գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։
Վերահաստատվել է, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։
Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։
Կարեւորվել է կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը։