08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Այվազյանի հեռախոսազրույցը: Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
«Ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի առանցքում էին նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։ Այս առնչությամբ երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան՝ կարևորելով վերջինիս առաջմղումը գալիք տարում»,- ասված է հաղորդագրությունում: