կարևոր
4316 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-30 19:28

«Ձեզ բացակա չենք դնի»․ նախագիծը կշարունակվի նաև 2021-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

2020 թվականի Արցախյան պատերազմում հերոսացած նահատակների հիշատակը վառ պահելու, նրանց ներկայությունը մեր եթերում ապահովելու, անմահ հերոսներին անուն առ անուն ներկայացնելու համար «Երկիր մեդիա» ՀԸ սկսել եւ իրականացնում է բացառիկ նախագիծ:

Նախատեսված էր այն ավարտին հասցնել դեկտեմբերի 31-ին, սակայն բավականին մեծ արձագանք ստանալով այն շարունակվելու է՝ գալիք 2021 թվականին նույնպես մեր քաջորդիները լինելու են մեզ հետ՝ «Երկիր մեդիայի» եթերում: