կարևոր
1244 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-30 18:35

Պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին, ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ այնտեղ արդեն մենք չենք. Սենոր Հասրաթյան

Պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին, ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ այնտեղ արդեն մենք չենք. Սենոր Հասրաթյան

Ավարտին է մոտենում հերթական ծանր օրը. հոգեբանորեն ճնշված եմ. պատշգամբիս պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Թանձր մթության մեջ տարածվող հորիզոնն, ասես, ինձ նայում է օտարի աչքերով:

Ուղեղիս մեջ չի տեղավորվում այն միտքը, որ այնտեղ արդեն մենք չենք, որ հայաշեն բերդաքաղաքն այլևս գտնվում է օտար ափերում... Ո՞ւմ բացթողման արդյունքն էր այս ողբերգությունը՝ «դավաճան» ժողովրդի, թե՞ կանխամտածված դավաճանության...

Արդեն քանի գիշեր է, չեմ քնում, ու նաև չգիտեմ, թե ինչպես եմ քնելու այս և հաջորդող գիշերները»: