կարևոր
1181 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-30 17:41

Արցախում մինչև սեպտեմբեր մահացության պատճառներում գերակշռողն արյան շրջանառության հիվանդություններն են

Արցախում մինչև սեպտեմբեր մահացության պատճառներում գերակշռողն արյան շրջանառության հիվանդություններն են

Արցախում այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցված մահերի պատճառական կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Այս մասին տեղեկացրել են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով,որ 2020 թվականի հունվար-սեպտեմբերին Արցախում գրանցված մահվան դեպքերը 856-ն են, կանանց կշիռը` 51.6 տոկոս: Մահվան պատճառական կառուցվածքում 65.2 տոկոսը՝  արյան շրջանառության համակարգի հիվանդություններին է բաժին ընկել, 20 տոկոսը` նորագոյացություններին: Մինչև 30 տարեկանների կշիռը մահացածների տարիքային կազմում 4.2 տոկոս է, 70-ից բարձր տարիքի անձանց կշիռը` 64.7 տոկոս:

ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2020թ. հունվար-սեպտեմբերին Արցախում գրանցվել է 1536 ծնունդ, որից 22-ը` բազմապտուղ: Մեռելածինների թիվը 8 է, այդ թվում 5-ը աղջիկ: Մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերի թիվը 12 է, որից 9-ը` տղա: