կարևոր
1820 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-30 16:20

Նիկոլայ Գաբրիելյանին հետմահու շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչում

Նիկոլայ Գաբրիելյանին հետմահու շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչում

Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ռազմական գործողություններում ցուցաբերած անձնուրացության և արիության համար նա  հետմահու արժանացել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչման և պարգևատվել է համապատասխան կրծքանշանով:

«Փառք ու խոնարհում հերոսներին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: