09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն:
Մ. Մկրտչյանի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, թանգարանում բացվել է ցուցադրություն, և տեղի է ունեցել հավաքածուի պաշտոնական ընդունման արարողությունը: Ավելի քան 800 միավոր ընդգրկող հավաքածուն ներառում է նամակներ, անձնական իրեր, Մհեր Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնին առնչվող նյութեր, լուսանկարներ, թանգարանային այլ առարկաներ: Հավաքածուն իր տեղն է գտել թանգարանի թատերարվեստի ֆոնդում՝ Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի և հայ թատերարվեստի այլ խոշոր գործիչների արխիվների կողքին:
Հավաքածուի ցուցադրությունը կգործի մինչև 2021 թվականի մարտը: