կարևոր
1646 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-30 13:06

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

Հարգելի քաղաքացիներ,

Վերջին օրերին տարբեր օգտատերեր Գործակալության ուշադրությունն են հրավիրում նրան, որ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող կամ իրականացվելիք բարեգործական, կրթական եւ այլ բնույթի նախաձեռնությունները հիմնականում ուղեկցվում են անձնական տվյալների (երբեմն նաեւ զգայուն տվյալների (օրինակ, առողջության կամ սոցիալական վիճակի մասին եւ այլն)) մշակմամբ՝ հավաքագրմամբ, պահպանմամբ եւ այլն, երբեմն ստեղծվում են շահառուների անձնական տվյաների բազաներ։

Վերոնշյալի կապակցությամբ խնդրում ենք ուշադրություն դարձնել անձնական տվյալների պաշտպանության խնդրին, չանտեսել մարդկանց անձնական տվյալների՝ հատկապես անձնական կյանքի եւ զգայուն այլ տվյալների պաշտպանության կարեւորությունը եւ

  • համոզվել, որ տվյալները մշակվում են օրինական եւ որոշակի նպատակով, սահմանված նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներով, նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով եւ ժամկետվ,
  • շահառուներից ստանալ նրանց անձնական տվյալների մշակման համաձայնությունը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համաձայն (բացառությամբ երբ տվյալների մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով),
  • ձեռնարկել բավարար տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ՝ անձնական տվյաների (տվյալների բազաների) պաշտպանվածությունն անօրինական միջամտությունից, այդ թվում՝ անօրինական արտահոսքից ապահովելու համար։

Ինչպես նաև հիշեցնում ենք, որ կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու դեպքում նման մտադրության մասին անհրաժեշտ է համապատասխան ծանուցում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:

  • Կենսաչափական անձնական տվյալներ են անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները
  • Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը ստանալու պայմանը տես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում

Կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցման նմուշը կարող եք գտնել այստեղ՝ https://www.moj.am/storage/uploads/Tsanucman-nmush.pdf

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գործակալությանը նաև ոչ աշխատանքային ու տոնական օրերին` գրելով նամակ Գործակալության ֆեյսբուքյան էջին: