կարևոր
4714 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-30 11:47

ԱԱԾ-ն ու ռազմական ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ տանելու փոխարեն, թողնում են զինվորականներին հանգիստ հարցազրույց տան․ Տիգրան Քոչարյան

Մեր 6 զինվորականները, որ 70 օր չեն հանձնվել, վերադառնում են Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«ԱԱԾ-ն ու ռազմական ոստիկանությունը իրենց ժամանակավոր արտաքին աշխարհից (լրատվական) մեկուսացնելու ու համապատասխան բացատրական և հոգեբանական աշխատանքներ տանելու փոխարեն, թողնում են հանգիստ հարցազրույց տան։

Երեխեքն էլ պատմում են, որ 21 հոգի են եղել, երեք խմբով են եղել, մանրամասն ասում են ոնց են թաքնվել։

Լրագրողներն էլ առանց համապատասխան վերահսկողության ու խորանալու տեղադրում են պատմածները։

Հաշված ժամեր անց ադրբեջանցիք արագ "зачистка" են սկսում մնացած երկու խմբերի գտնվելու հնարավոր տեղերում, հայտնաբերում ու սպանում վեց հայ զինվորների։

Էս անվերահսկելի բառդակի վերջը լինելու՞ ա մի օր»։