կարևոր
1278 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-29 21:28

Երկրորդ զորամիավորումն ամփոփել է եռամսյակի աշխատանքների արդյունքները

Երկրորդ զորամիավորումն ամփոփել է եռամսյակի աշխատանքների արդյունքները

Երկրորդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի չորրորդ եռամսյակում զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել առկա խնդիրների լուծման տարբերակներ:

«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա.  Հարությունյանն արձանագրված բացթողումները շտկելու նպատակով ցուցումներ է տվել դրանք սահմանված ժամկետներում վերացնելու, պլանավորված հետագա աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով, խրախուսել է լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին ու բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: