10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացնում է.
«2021թ հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները
• 1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն
• 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 200.000 դրամի փոխարեն
• Երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500.000 դրամ
• Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27.000 դրամ՝ նախկին 15.000 դրամի փոխարեն
Քայլ առ քայլ, մենք շարունակում ենք ստեղծել ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ։ 2021 թվականը պետք է դառնա Արցախի նոր տեսլականի կերտման սկիզբը, որտեղ իրենց մեծ ներդրումն են ունենալու Արցախի երեխաները»։