կարևոր
949 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-29 16:45

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 11-14-ը կգործուղվի Մոսկվա

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 11-14-ը կգործուղվի Մոսկվա

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը 2021թ. հունվարի 11-14-ը կգործուղվեն Մոսկվա` մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունվարի 11-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ: