կարևոր
2619 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-29 16:26

Պրահայի այգուց մեկնարկում է «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի երթը

Պրահայի այգուց մեկնարկում է «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի երթը

Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի), մեկնարկում է ընդդիմության բողոքի երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև «ամոթի պատ» էին կազմել եւ շենք մտնող «Իմ քայլի» պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

Ակցիայի ժամանակ ծեծկռոտւք տեղի ունեցավ ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս սկսեց բռունցքներով հարվածել ցուցարարներից մեկին: Երկուստեք հնչում էին հայհոյանքներ: