կարևոր
242 դիտում, 5 ամիս առաջ - 2020-12-29 15:19

Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի դեսպանին

Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի դեսպանին

Հայատսանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 29-ին  ընդունել է  Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: