կարևոր
535 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-29 14:33

ՊՊԾ նորանշանակ պետը հայհոյանքներ էր տալիս ակցիայի մասնակիցներին եւ սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրա․ ՀՅԴ

ՊՊԾ նորանշանակ պետը հայհոյանքներ էր տալիս ակցիայի մասնակիցներին եւ սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրա․ ՀՅԴ

ՊՊԾ նորանշանակ պետը այնպես էր մտել դերի մեջ, որ մի պահ փորձեց խփել նույնիսկ ՀՅԴ կամավորականների գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Հ․Յ․Դ․ Երեւանի ֆեյսբուքյան էջից։

«Երեկ, դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի դիմաց քաղաքացիական անհնազանդության ակցիայի ընթացքում քաղաքացիներին առեւանգելու հրահանգները տալիս էր անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը։

Պետական այս պաշտոնյան ոչ միայն «սաղին բռնեք» էր գոռում եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալիս բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին, այլեւ սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրա: Նա այնպես էր մտել դերի մեջ, որ մի պահ փորձեց խփել նույնիսկ ՀՅԴ կամավորականների գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանին։

Սարգիս Հովհաննիսյան, Երեւանի փողոցներում «կամուֆլյաժով» շրջող լամուկ, դու շա՜տ փոքր ես Արտաշես Մխիթարյանի վրա ձեռք բարձրացնելու համար։ Քո գլուխն անգամ չի հասնի Արտաշես Մխիթարյանի եւ նրա մարտական ընկերների կրունկին։ Նրանք 90-ականներից մինչեւ 2020թ. սահման են պահել, թուրքի դեմ կռիվ տվել, վիրավորվել, ընկերներ կորցրել… Եվ շատ լավ են հասկանում հայրենի հողի արժեքը: Նրանք այսօր էլ պատրաստակամ են չզիջել ո՛չ հայրենի տարածքը, ո՛չ էլ սպայի պատիվը։

Մինչդեռ դու՝ Սարգիս Հովհաննիսյան, եւ քո նմանները մեկ գերնպատակ ունեք՝ հաճոյանալ դավաճան «շեֆին»՝ ի խնդիր ձեր դիմաց նետվող փշրանքների: Տարբերությունը, կարծում ենք, ակնհայտ է»,- ասվում է ՀՅԴ Երեւանի ֆեյսբուքյան էջում։