կարևոր
780 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-29 12:24

ԶՈՒ-ից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները․ Տիգրան Աբրահամյան

ԶՈՒ-ից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Զինված ուժերից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները և դրանք չեն տրամադրել կամավորական ջոկատներին՝ ինչպես վարչապետն է ներկայացնում չստուգված տեղեկատվության ներքո։

Արդյո՞ք բանակի հրամանատարությունը նկատում է, գիտակցում, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել է պատերազմի պարտությունն ու համակարգի փլուզումը ամբողջությամբ իրենց վրա մղելու պաշտոնական քաղաքականության կուրսը։

Արդյո՞ք ԶՈՒ ԳՇ պետը տեղյակ է, որ իշխանական տարբեր աշխատասենյակներ ելումուտ անողներն այստեղ այնտեղ պնդում են, որ մեր պարտության պատասխանատուն գլխավոր շտաբն է, հրամանատարները, սպաները։

Արդյո՞ք բանակի ղեկավարությունը կարծում է, որ այս իշխանության օրոք, զինված ուժերը ոտքի հանելու, ռեֆորմներ անելու և լուրջ խնդիրներ լուծելու հնարավորություն ունի։ Միանգամից ասեմ՝ ՈՉ։

Իսկ եթե ԳՇ-ում, ՊՆ-ում նման կարծիք ունեն, ապա միանգամից ասեմ՝ դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք, ավելին՝ ձեր ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի համար»։