482 դիտում, 2020.12.29 12:10

2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել է 20 նոր դատավոր. Ռուբեն Վարդազարյան

2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել է 20 նոր դատավոր. Ռուբեն Վարդազարյան

2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը ունեցել 84 նիստ, որից 37 նիստի ժամանակ ԲԴԽ-ն հանդես է եկել որպես դատարան եւ ընդունվել է 242 որոշում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Նրա խոսքով, 2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել է 20 նոր դատավոր, որից 12 դատավոր նշանակվել է թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանի այլ դատարան եւ մեկ դատավոր նշանակվել է դատարանի նախագահ:

«2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի  եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն  ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, եւ 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը: 10 դատավորի նկատմամբ կիրառվել  է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է  նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է: 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,-ասաց Վարդազարյանը:

Նա անդրադարձավ ԲԴԽ-ի բյուջեին՝ նշելով, որ այն նույնությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն, որեւէ աճ չի եղել. «ԲԴԽ-ն 607 333 000 դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: Արցախի համար դրամահավաքին մեր կողմից Արցախի ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 340 հազար դրամ: