19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:15-ին, մարել՝ 21:06-ին։
Այրվել են տան տանիքի (53 քմ) փայտյա կառուցատարրերը (35 քմ). տուժածներ չկան։