կարևոր
1397 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-29 10:21

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ 2021 թվականը կդառնա համավարակի հետեւանքներից ապաքինման տարի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ 2021 թվականը կդառնա համավարակի հետեւանքներից ապաքինման տարի

Հաջորդ տարին մարդկությունը պետք է նվիրի կորոնավիրուսի համավարկի հաղթահարմանը եւ դրա հետեւանքներից ապաքինմանը: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ դեկտեմբերի 29-ին տարածված տեսաուղերձում:

«Եկեք բոլորս միասին հաշտվենք միմյանց եւ բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, դադարեցենք COVID-19-ի տարածումը եւ 2021 թվականը դարձնենք առողջացման տարի։ Մահաբեր վիրուսի հետեւանքներից ապաքինման: Քայքայված տնտեսության եւ հասարակության ապաքինման: Տարանջատումների վերացման: Եվ մեր մոլորակի ապաքինման գործողությունների սկզբի տարի»,- նշել է նա:

Ըստ Գուտերեշի սա պետք է լինի 2021 թվականի մեր ամանորյա խոստումը: Միավորված ազգերի կազմակերպության անունից նա բոլորին մաղթել է «երջանիկ եւ խաղաղ Նոր տարի»: