կարևոր
1429 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-28 22:36

Բժիշկները պատմել են կորոնավիրուսի մի շարք ախտանիշների մասին, որոնք նախորդում են COVID-19-ի՝ բուն շնչառական դրսեւորումներին

Բժիշկները պատմել են կորոնավիրուսի մի շարք ախտանիշների մասին, որոնք նախորդում են COVID-19-ի՝ բուն շնչառական դրսեւորումներին

ԱՄՆ-ի Մայո կլինիկայի բժիշկները պատմել են կորոնավիրուսի մի շարք ախտանիշների մասին, որոնք նախորդում են COVID-19-ի՝բուն շնչառական դրսեւորումներին: Բժիշկների հարցազրույցը հրապարակել է Daily Express-ը: Այս այդ ուսումնասիրությունների՝ COVID-19-ը կարող է առաջացնել ստամոքս-աղիքային ախտանշաններ, ներառյալ ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում եւ փորլուծություն: Ընդ որում, նշվում է, որ դրանք ամենատարածված ախտանշանները չեն, եւ դրանք կարող են տեւել ընդամենը մեկ օր:  

Մասնագետներ, սական հիշեցրել են, որ սրտխառնոցը կարող է ահազանգել մի շարք այլ հիվանդությունների մասին, օրինակ ՝ գրիպի, միգրենի, աղեստամոքսային խանգարումների կամ դեպրեսիայի մասին: Կորոնավիրուսային վարակի դեպքում սրտխառնոցին կհետևեն հազը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, համի և հոտառության կորուստը:

Կորոնավիրուսի պանդեմիան ընդգրկել է գրեթե ողջ աշխարհը։ Ընդհանուր առմամբ, նոր վարակով վարակվելու ավելի քան 80 մլն դեպք է հայտնաբերվել, որոնցից մոտ 1,8 մլն-ը մահացել է: Ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում ։ Այդ երկրներն էլ առաջատար են հիվանդության զոհերի թվով։

Ռուսաստանում վարակվել է մոտ 3,1 մլն մարդ, որոնցից մոտ 2,5 մլն-ը ապաքինվել է և ավելի քան 55 հազար մարդ մահացել է ։