27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սուվանոսե կղզում դեկտեմբերի 28-ին ժայթքել է Օտակե հրաբուխը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները երկրի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել:
Օտակե հրաբխի խառնարանից մոխրի հետ մեկտեղ թեժ քարեր են դուրս թռնում, որոնք տարածվում են 1,3 կիլոմետր հեռավորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Սուվանոսեն փոքրիկ կղզի է, որի վրա ապրում է 49 մարդ, որոնց արգելվում է բարձրանալ դեպի այդ վայրը: Օտակեի վերջին ժայթքումից հետո անցել է 11 տարի: