17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Դեկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերան շրջկենտրոնում անց է կացրել աշխատանքային հանդիպում՝ նվիրված շրջանում պայմանագրային հիմունքներով զորամասերի ձևավորման կազմակերպական հարցերին։
Ինչպես հաղորդում են ԱՀ ԱԽ գրասենյակից, հանդիպմանը, որին մասնակցել են շրջանի վարչակազմի ղեկավարությունը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային մարմինների պատասխանատուները և շրջանի համայնքների ղեկավարները, քննարկվել է խնդրո առարկային վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համայնքների բնակչության շրջանում իրականացվելիք նախապատրաստական աշխատանքներին՝ համապատասխան զորամասերն արդեն մոտ ապագայում կազմավորելու նպատակով։
Առաջիկա օրերին նմանօրինակ հանդիպումներ նախատեսվում է անցկացնել նաև մյուս շրջաններում։