կարևոր
2374 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-28 20:49

Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի. Ռուստամ Մուրադով

Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի. Ռուստամ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում Ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը պատմել է Բաքվի եւ Երեւանի միջեւ գերիների փոխանակման մասին:

«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի», - ասել է Մուրադովը ։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում եւս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերի է վերադարձել Հայաստան: