կարևոր
1669 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-28 18:23

Բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք գումարները

Բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք գումարները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղեկացնում է, որ ավարտվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742:

«Որպես հատկանշական իրադարձություն կուզենամ նշել երկու դրվագ.

1. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար:

2. Կրկնակի հատուցման որոշում կայացրեցինք մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակներին:

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները:

Ամսի 31-ին կհրապարակենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնենք կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Մեր խոնարհումը բոլոր զոհվածներին, անհետ կորածներին ու վիրավորներին: Պարտական ենք»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: