կարևոր
275 դիտում, 4 ամիս առաջ - 2020-12-28 17:37

Եգիպտոսը խստացնում Է պահանջները օտարերկրացի զբոսաշրջիկների տեղեկանքների նկատմամբ

Եգիպտոսը խստացնում Է պահանջները օտարերկրացի զբոսաշրջիկների տեղեկանքների նկատմամբ

Եգիպտոսի իշխանությունները խստացնում են պահանջներն այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք պետք է ներկայացնեն օտարերկրացի զբոսաշրջիկները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Երկիրը բախվել է ՊՇՌ-թեստավորման արդյունքների մասին կեղծ տեղեկանքների թվի աճին, որոնք ներկայացվում են արտասահմանցի հյուրերի կողմից: Եգիպտոսի հյուրանոցային պալատների ֆեդերացիայի տվյալներով՝ հիմնականում «մեղանչում են» Արեւելյան Եվրոպայից հանգստացողները: Շինծու փաստաթղթերի դեմ պայքարի համար իշխանությունները լրացուցիչ պահանջներ են սահմանել անալիզի արդյունքների տեղեկանքների նկատմամբ, որոնք զբոսաշրջիկները ցույց են տալիս մուտք գործելիս: Տուրօպերատորների տեղեկատվության համաձայն, այժմ ՊՇՌ-թեստի բացասական արդյունքներով հավաստագիրը պետք Է տրվի անգլերեն լեզվով, իսկ կենսանյութի վերցնելն անցկացվի ոչ շուտ, քան ժամանելուց 72 ժամ առաջ:

Նաեւ փաստաթուղթը պետք է պարունակի բժշկի «դեռ չչորացած» կնիքը եւ ստորագրությունը: Բացի այդ, տեղեկանքի մեջ ճանապարհորդի բոլոր տվյալները պետք է նշվեն ամբողջությամբ եւ առանց սխալների: Ձեռքով լրացված թղթեր չեն ընդունվում: Փաստաթղթի բնագրի բացակայության դեպքում ընդունվում է ՊՇՌ-թեստ անցնելու մասին տեղեկանքի առկայությունը Էլեկտրոնային տեսքով, որն Էլեկտրոնային փոստով ուղարկվել է այն լաբորատորիայի կողմից, որտեղ անցկացվել է թեստավորումը: Հուրգադայի եւ Շարմ Էլ-Շեյխի օդանավակայաններում 30 դոլար վճարելով անալիզ հանձնելու հնարավորությունը պահպանվում Է: Բայց տուրօպերատորները համառորեն հանձնարարում են զբոսաշրջնիկներին՝ ինքնաթիռով մեկնել միայն ՊՇՌ-թեստի պատրաստի արդյունքով՝ լաբորատորիայից տեղեկանքի բնագրով եւ այդ փաստաթղթի տպագրված կրկնօրինակներով: «Կահիրե թռչելիս ճանապարհորդները պարտավոր են պատրաստի թեստ ունենալ ձեռքին»,-հիշեցրել են շուկայի մասնակիցները: