ՌԴ-ի և ԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 4 հայ գերի վերադարձել է Հայաստան: Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ տղաներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանական աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ՝ irakanum.am-ը հաղորդել էր, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Երևան, մինչև առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բաքու, որտեղից էլ գերիների մի խմբի հետ վերադառնում է Երևան։