կարևոր
579 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-28 17:04

 Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի Ազգային Ժողովը, մասնավորապես ԻՔ դաշինքը 2021 թվականի հունվարի 1-ից ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ են դրել

 Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի Ազգային Ժողովը, մասնավորապես ԻՔ դաշինքը 2021 թվականի հունվարի 1-ից ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ են դրել

Օգտատեր Հայկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   

 Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի Ազգային Ժողովը, մասնավորապես ԻՔ դաշինքը 2021 թվականի հունվարի 1-ից ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ են դրել.

  1.  Բարձրանում է գույքահարկը, չկա այլևս անշարժ գույքի չհարկվող շեմ և բոլորն այսուհետ այս հարկատեսակի իմաստով հարկատու են։
  2.  Բարձրանում է ալկոհոլային խմիչքների հարկերը, մասնավորապես օղու մեկ լիտրի անուղղակի հարկերը (ակցիզային հարկ + ԱԱՀ), բարձրանում են 564 դրամ կամ 30.13 տոկոս: Ակցիզային հարկը 1560 դրամից դառնում է 2030 դրամ, իսկ ակցիզը ԱԱՀ-ի հարկման բազա է։
  3.  Բարձրանում է մրգային օղիների ակցիզային հարկը մեկ լիտրի համար 800 դրամից դառնալով 824 դրամ։
  4.  Բարձրանում է կոնյակների ակցիզային հարկը գործող հարկը պարզապես բազմապատկել են 1.03-ով, այսինքն 3 տոկոսով, օրինակ մեկ լիտր 3 տարեկան 40 տոկոս թնդությամբ կոնյակի համար 1200 դրամից դառնալով 1236 դրամ։
  5. Բարձրանում է սեղմված գազ, նավթամթերք, գարեջուր, ծխախոտ, գինի, վիսկի, վերմուտ, քսայուղ և այլ նմանատիպ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը։
  6.  Բարձրանում է դրոշմանիշային վճար կամ ինչպես ընդունված է ասել բանակի 1000 դրամներ։
  7.  Բարձրանում է պարտադիր կուտակայինի թալան համակարգի 2.5 տոկոսը՝ դառնալով 3.5 տոկոս։
  8.  Բարձրանում է 1-4 տոկոսով ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների (հավի մսի, խոզի ճարպերի, յուղերի, կարագի և այլնի) մաքսատուրքերը:

Լա՞վ են մտել ձեր աշխատավարձի մեջ և քուջուջ անում: Ես ձեզ շնորհավորում եմ:

Հ.Գ. Թոշակառու ուտող-խմող մարդը ամիսը գոնե մի 4 շիշ օղի էր գնում: Թոշակը բարձրացրել են 3000 դրամով և ձեռքից մի 5000 դրամ նորից խլում են օրենքով սպառման գները բարձրացնելով, իսկ մեր ուտող-խմող թոշակառուն գլխի չի էլ ընկնում։