11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Տրիպոլի այցի ընթացքում Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին պատերազմով է սպառնացել:
Ավելի վաղ, գեներալ Հաֆթարը հորդորել էր Թուրքիային դուրս բերել իր զորքը Լիբիայից, հակառակ դեպքում՝ զգուշացրել էր՝ թուրք զինվորականները կոշտ պատասխանի կարժանանան: Թուրքիայի Պաշտպանության նախարարը, ի պատասխան, Հաֆթարին անվանել է պատերազմի հանցագործ, նշել, որ թուրք զինվորականների նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում, Հաֆթարի ուժերն ու նրանց սատարողները կդառնան օրինական թիրախներ:
Հիշեցնենք՝ Լիբիայի հակամարտությունում Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, որը վերահսկում է երկրի մի մասը: Մյուս մասը՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» տիրապետության ներքո է: Հաֆթարի բանակին աջակցողների թվում էլ Ռուսաստանը, Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրություններն են: Լիբիայում երկ-իշխանություն է 2011 թվականից՝ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո: