կարևոր
769 դիտում, 5 ամիս առաջ - 2020-12-28 14:55

Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի. Արամ Վարդեւանյան. Yerevan.Today

Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի. Արամ Վարդեւանյան. Yerevan.Today

Ցավում եմ այն ամենի համար ինչ տեղի ունեցավ այսօր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, իրեն անձամբ ճանաչում եմ, բայց միաժամանակ այն վարքագիծը, որը  դրսեւորեց ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Սիսակ Գաբրիելյանը, ամբողջությամբ գտնվում է քրեական օրնսգրքի տիրույթում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:

«Նախնական կարող եմ ասել, որ առերեւույթ խուլիգանության տարրեր իր վարքագծի մեջ նկատվում են: Նման պայմաններում հաշվի առնելով, թե վերջին մեկուկես ամսվա ընթացքում ինչպիսի պրակտիկա են որդեգրել ոստիկանությունը, քննչական մարմինները, եւ դատախազությունը, Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի»:

Դիտարկմանը, որ պատգամավորն ինքնապաշտպանվում էր, Արամ Վարդեւանյանը նշել է.

«Հայհոյանքն ինքնին անհրաժեշտ պաշտպանության հիմք չէ: Ցավալիորեն 2,5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ աստիճանի հայհոյանքներ են գեներացվել իշխանական պոակների, ֆեյքերի, նույնիսկ ֆեյք ցուցարարների կողմից, որոնցից եւ ոչ մեկի դեպքում անհրաժեշտ պաշտպանության ռեժիմ չի եղել: Ավելին՝ հիշեցնեմ ձեզ, որ մոտ երկու տարի առաջ նույնիսկ փաստաբանների պալատի փաստաբանի ավտոմեքենային էին ձվերով հարվածել, եւ վերջինս կարողացել էր ցուցաբերել բացառիկ հանդուրժողականություն, այդպիսին էր փաստաբանի վարքագիծը, ոչ թե պաշտոնատար անձի»: Զրուցակիցը պնդել է, որ ստեղծված իրավիճակում պետք է պատգամավորի ձերբակալում տեղի ունենա. «Այս դեպքում տեսնում ենք, որ պաշտոնատար անձը հանրային վայրում  հասարակական կարգը կոպտորեն խախտելով ոչ միայն անասելի հայհոյանքներ է հնչեցնում, որոնց մասով նաեւ կարծում եմ՝ եթե վերջինս նաեւ գիտի ինչ բան է հայհոյանքը, նաեւ գիտի հայհոյանքների տեսակների հետեւանքները: Դա, ամեն դեպքում, հուսով եմ ինքը կընկալի, որովհետեւ հայհոյանքների ձեւեր կան, որոնք չեն հնչեցվում, ինքը նաեւ դա է խախտել: Սա զուտ բարոյական առումով եմ ասում, բայց հասարակական կարգի խախտումը նման հայհոյանքներով, ավելին՝ հարվածներ հասցնելով, ես տեսա նույնիսկ մի կադր, երբ անձը գետնին ընկած էր, եւ Սիսակ Գաբրիելյանն իրեն հարվածում էր, այս պայմաններում միանշաանակ է, որ պետք է ոչ միայն քրգործ հարուցվի, այլ հենց այդ տաք հետքերով տեղի ունենա ձերբակալում»:

Ըստ Արամ Վարդեւանյանի՝ ձերբակալությունից հետո էլ գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով՝ պատգամավորին մանդատից զրկելու համար. «Պատգամավորին կարող են ձերբակալել, որից հետո անհապաղ գլխավոր դատախազը, նաեւ տեսել ենք այս 2,5 տարում, թե քանիցս է նա միջնորդություններ ներկայացրել Ազգային ժողովում, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Իհարկե եւ ոչ մի դեպքում դա չի եղել իշխանական պատգամավորի նկատմամաբ, բայց կարծես թե գլխավոր դատախազը մշտապես պնդում է, որ ինքն անկախության խնդիր չունի»: