կարևոր
1063 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-28 14:23

Դատախազությունն ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը. ԲԴԽ-ն՝ Գոռ Աբրահամյանի հայտարարության մասին

Դատախազությունն ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը. ԲԴԽ-ն՝ Գոռ Աբրահամյանի հայտարարության մասին

Դատախազությունն ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը: Բարձրագույն դատական խորհուրդն նման տեսակետ է հայտնել՝ դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանի հայտարարության մասին:

ԲԴԽ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնն է տիրապետում դատախազի կարծիքով՝ ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, ըստ խորհրդի, տվյալ պարագայում դատախազությունն ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը:

«Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձեւաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որը մերժել էր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու կոչ արած անձին կալաավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այդ քաղաքացին քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված: Աբրահամյանը մասնավորապես նշել էր՝ դատարանն այս որոշումը կայացրել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է պատերազմից հետո հանրապետությունում մեծ թվով ապօրինի զենք, զինամթերքի առկայությունը: