կարևոր
1507 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-28 13:37

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Անի-Աղին հատվածում, Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից։

«Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի ժամանեց 1 ժամ ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:

Բախումը տեղի է ունեցել ինքնակարգավորվող գծանցումում BMW X5 մակնիշի մեքենայի հայտնվելու պատճառով: Վարորդը չի տուժել, ընդունել է իր մեղքը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, զգալի նյութական վնաս է կրել:

2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչև 12 դեպք:

ՀԿԵ-ն կրկին հորդորում է վարորդներին լինել զգոն՝ երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար: Սա հատկապես վերաբերում է անբարենպաստ եղանակային պայմաններում առաջիկա տոնական օրերերին»,- ասված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրության մեջ: