կարևոր
990 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-28 11:46

ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը

ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը

Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկվեց նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ ավելի վաղ բերման են ենթարկվել նաև ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:

Բազմաթիվ երիտասարդներ եւս այս պահին բերման են ենթարկվել Երեւանի ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Իրավապահները որոշների դեմ պատրաստվում են քրեական գործեր հարուցել։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում: